ՀՀ ՆԳՆ–ն կոչ է անում քաղաքացիներին չխախտել օրենքը

Բողոքի ակցիաներ Երևանում
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի փողոցներում հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները։ Այս մասին գերատեսչության լրատվության վարչությունը տարածել է հաղորդագրություն։
«Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ մասնակիցների կողմից արձանագրվում են տարբեր խախտումներ։ Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահմանմանն ու հասարակական անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցառումներ։
Ոստիկանությունը զգուշացնում է նաև, որ հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։