Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Հայտնի է` ովքեր են Արցախի կողմից բանակցում ադրբեջանական Եվլախում

Արցախյան կողմից հանդիպման է գնացել Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական Եվլախ քաղաքում մեկնարկել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։
Եվլախ
Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։
Դավիթ Մելքումյան
Նրանք Եվլախ են ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Ադրբեջանական կողմից բանակցում է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը։
Եվլախ
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: