«Անցնում ենք գործողությունների 24/7 ռեժիմով». Թևանյանը` իշխանության դեմ պայքարի մասին

Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյանի խոսքով` ամենակարևոր խնդիրը ՀՀ-ում փոփոխություններ իրականացնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իշխանության դեմ 24/7 ռեժիմով պայքար է սկսվում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
Նա շեշտեց, որ պետք է իշխանափոխություն անել հնարավորինս սեղմ ժամկետում:
«Ամենակարևոր խնդիրը ՀՀ-ում փոփոխություններ իրականացնելն է, մենք պետք է կոնկրետ քայլերի գնանք։ Սկսում ենք ժամը 18։00-ից։ Հավաքվում ենք Հանրապետության հրապարակում, բոլորդ ներկա եղեք, առավելագույն քանակի մարդ բերեք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։