ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Արցախում զոհվել է Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Տեղեկությունը հայտնում է արցախցի լրագրող Ալյոնա Հայրապետյանը։
Նշենք, որ Ազնավուր Սաղյանը 34 տարեկան էր։
Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։ Նշվում էր, որ զոհերի թվում 2 խաղաղ բնակիչ կա, որոնցից 1-ը երեխա է։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։