ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Սիրիայում ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան մեկ օրում 13 անգամ խախտել է ապահակամարտեցման արձանագրությունները։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայում Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտր–ծովակալ Վադիմ Կուլիտը։
«Մեկ օրում «կոալիցիայի» կողմից արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ապահակամարտեցման արձանագրությունների խախտման 13 դեպք` կապված ռուսական կողմի հետ չհամաձայնեցված ԱԹՍ–ների թռիչքների հետ», – նշել է Կուլիտը։
Նա հավելել է, որ միայն Էթ Թանֆ շրջանում մեկ օրում «կոալիցիայի» F-35 կործանիչների մեկ զույգով, F-16 կործանիչների երկու զույգով և MQ-1C բազմաթիրախ երեք անօդաչուներով 9 խախտում է արձանագրվել։