Փաշինյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը կրկին կլինի Մանվել Ավետիսյանը

Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի նոր պետը 2018-20 թվականներին նույն պաշտոնին է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ է նշանակել Մանվել Ավետիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ արտաքին գործերի նախարարությունից գործուղված պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի խորհրդական Մանվել Հրանտի Ավետիսյանին 2023 թվականի սեպտեմբերի 22-ից նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ»,- նշված է որոշման մեջ։
Հավելենք, որ Մանվել Ավետիսյանը 2018-2020 թվականներին ևս զբաղեցրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը։
Փաշինյանը տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավար է նշանակել
2020 թվականից այդ պաշոտնը զբաղեցրել է Էդուարդ Հարությունյանը, որն աշխատանքից ազատվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից սկսած արարողակարգի բաժնի պետի պարտականությունները կատարում էր բաժնի պատասխանատու Սուրեն Վարոսյանը։