Պայթյուն Իրանի պողպատաձուլական գործարանում. ավելի քան 20 տուժած կա

Շտապօգնության ավտոմեքենա
Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Իրանի կենտրոնական մասում գտնվող պողպատաձուլական գործարանում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։
Նշվում է, որ տուժել է 21 մարդ, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դեպքը տեղի է ունեցել Ղոմ նահանգում։
Գազի պայթյուն մերձմոսկովյան Բալաշիխայում. մահացածներ կան