Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են․ Արցախի ՊՆ

Զինծառայող
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակել են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ»,- ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։