ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կփորձենք վերադարձնել 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հուն։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։ Այս մասին գրում է ՌԻԱ նովոստին։
«Կփորձենք իրավիճակը վերադարձնել 2020-2022 թվականների բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հուն, որտեղ ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը նշված էին միանգամայն հստակ»,-նշել է նա։
Նրա խոսքով` այդ պայմանավորվածություններից հետ կանգնելը հղի է բռնության նոր բռնկումներով, ուստի անհրաժեշտ է ընդհանուր ըմբռնում, որ տարածաշրջանի ոչ մի խնդիր չի կարող լուծվել ուժով, այլ բացառապես համբերատար բանակցությունների ճանապարհով և տեղի բնակչության անվտանգության և իրավունքների պահպանման հաստատուն երաշխիքներով:
«Ռուսաստանն այստեղ մարդկանց, ինչպես նաև պայմանավորվածությունների ոգու և տառի կողմանկիցն է», - եզրափակել Է Կոսաչևը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: