ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանի Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում հայտնում է բժիշկ Կորյուն Վարդապետյանը, որն ընդունել է ծնունդը։
«Երեխան ծնվել է 3300գր կշռով, 51 սմ հասակով»,– գրում է բժիշկը։
Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապօգնության մեքենայով տեղափոխել են Իջևանի բուժկենտրոն։