ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ողջունում է երրորդ երկրներից` մասնավորապես Օմանից ընկերությունների համագործակցության ցանկությունը։ Այս մասին հայտնում է ԵՏՀ–ի մամուլի ծառայությունը։
Արդյունաբերական ոլորտում ԵԱՏՄ երկրների և Օմանի փոխգործակցության հեռանկարները ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնարևի և Օսմանի Սուլթանության առևտրի, արդյունաբերության և ներդրումների աջակցման նախարարության ղեկավարության աշխատանքային բանակցությունների հիմնական թեման են դարձել Oman Health Exhibition & Conference միջազգային ցուցահանդեսի և գիտաժողովի հարթակում։
«Դեղորայքի, դեղագործական և վիրաբուժական պարագաների մեծ մասի պահանջարկի բավարարման համար Օմանի` ներմուծումից պահպանվող կախումը կարող է զգալի հնարավորություններ բացել ԵԱՏՄ երկրների ներդրումների համար», – ընդգծել է Կուշնարևը։
Նշվում է, որ ԵՏՀ–ն ողջունում է երրորդ երկրների ընկերությունների համագործակցության իրավասությունն ու ցանկությունը դեղամիջոցների արտադրության հարցում փոխգործակցություն հաստատելու, տեխնոլոգիաների և այդ երկրներից հեռանկարային դեղագործական մշակումների տրանսֆերի կազմակերպման համար։
Կուշնարևը նաև հանդիպում է անցկացրել Իրանի Ազգային նորարարական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որտեղ գործընկերների հետ քննարկել է գիտելիքատար հաստատությունների և ընկերությունների նորարարությունների և գյուտերի ֆինանսավորման պրակտիկան։