ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ևս մեկ մասնակից ձերբակալվել է, նրա մոտ հայտնաբերվել է սառը զենք։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է 2 դանակ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրականացվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ևս 3 մասնակիցներ ձերբակալվել են՝ ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով։