Բախումներ կառավարության շենքի մոտ. իրավիճակը շատ լարված է. տեսանյութ

Ոստիկաններն անցել են հատուկ գործողությունների իրականացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում իրավիճակը չափազանց լարված է։ Քիչ առաջ բախումներ սկսվեցին կառավարության շենքի մոտ։ Քաղաքացիները ձվեր և շշեր են նետում ոստիկանների և կառավարության շենքի ուղղությամբ։
Ոստիկաններն անցել են հատուկ գործողությունների իրականացմանը։ Քաղաքացիների են բերման ենթարկում։
1 / 4

Բախումներ կառավարության շենքի մոտ

2 / 4

Բախումներ կառավարության շենքի մոտ

3 / 4

Բախումներ կառավարության շենքի մոտ

4 / 4

Բախումներ կառավարության շենքի մոտ

Ոստիկաններն այս պահին վահաններով պատ են կազմել կառավարության շենքի մոտ։ Լրացուցիչ ոստիկանական ուժեր են միացել։
Քաղաքացիները ոստիկանների ուղղությամ վանկարկում են «թուրքեր»։
Պարբերաբար իրավիճակը թեժանում է, քաղաքացիները փորձում են պատռել ոստիկանական պատնեշը։ Ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկում` բիրտ ուժի կիրառմամբ։
Քաղաքացիները շարունակում են կառավարության շենքի ուղղությամբ քարեր նետել։ Կառավարության շենքին նետված քարերից որոշ պատուհանների ապակիներ են կոտրվել։
Ոստիկանությունը զգուշացրեց քաղաքացիներին` չհանդարտվելու դեպքում հատուկ միջոցներ են կիրառվելու։
Բախումների ժամանակ ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև Երևանի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան ՀՀ քաղաքացիներին բերել էր ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։
Բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների ու ոստիկանական ուժերի միջև բախումների հետևանքով եղան տուժածներ ու բերման ենթարկվածներ։
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։