Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արդիական է առավել, քան երբևէ․ Վոլկեր Տյուրկն առաջարկում է վերադառնալ խաղաղ գործընթացին

ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարը նշել է, որ միջազգային իրավունքի լիակատար հարգումն առաջնային նշանակություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ու Հայաստանը վերադառնան խաղաղ գործընթացին։ Այս մասին X սոցիալական ցանցի էջում գրել է ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկը։
Հանձնակատրն ընդգծել է, որ նման անհրաժեշտություն է առաջացել այսօր ԼՂ-ում շատ մտահոգիչ իրադարձություններից, հատկապես զինված ուժի կիրառման վերսկսման հետևանքներից հետո։
«Դա ավելի արդիական է, քան երբևէ: Միջազգային իրավունքի լիակատար հարգումն առաջնային նշանակություն ունի»,-գրել է Տյուրկը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։