Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի

Մոմեր
Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ժամը 03:00-ի դրությամբ Արցախի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7-ի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Զոհերից 3-ը կին են, 2-ը՝ երեխա, 2-ը՝ տղամարդ»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Ստեփանյանը նշել է, որ նույն ժամի դրությամբ խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր՝ 13 երեխա, 15 կին և 7 տղամարդ։
ՄԻՊ-ի խոսքով՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ արձանագրվել են Արցախի բոլոր շրջաններում։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։