Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա. Ստեփանակերտի քաղաքապետարան

Ստեփանակերտ. արխիվային լուսանկար
Որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով ճանապարհվել են դեպի օդանավակայան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը մարդկանց հորդորում է մնալ ապաստարաններում։
Բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված` որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:
«Այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում»,– հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետարանը` նշելով, որ տարհանման անհրաժեշտության դեպքում հանդես կգա հավելյալ հայտարարությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։