Վլադիմիր Պուտինը ծրագրում է Սի Ծինփինի հետ բանակցություններ անցկացնել Պեկինում

Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը
Տևական ժամանակ է, ինչ Պուտինն այլ երկիր չի այցելել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հոկտեմբերին Պեկինում բանակցություններ անցկացնել Սի Ծինփինի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Մոսկվայում ռազմավարական անվտանգության վերաբերյալ ռուս-չինական խորհրդակցություններ են մեկնարկել, որոնք վարում են Պատրուշևը և Ին։
Սա ռուս–չինական նման խորհրդակցությունների արդեն 18-րդ փուլն է։
ՌԴ նախագահը Չինաստան էր այցելել անցյալ տարվա սկզբին՝ ռազմական հատուկ գործողության մեկնարկից առաջ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստան էր մեկնել այս տարվա մարտին։
Պուտինն ու Սին ամփոփել են 3-ժամյա բանակցությունները․ ամենակարևորը