ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ։
«Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմից պաշտոնական դիմում չենք ստացել։ Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում Անկարայի հետ միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում ՝ Հարավային Կովկասում իրավիճակի և 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի շուրջ», - ասել է Զախարովան։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրել է քառակողմ հանդիպում անցկացնելու Ղարաբաղի հարցով։
Իր հերթին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով հարցը, նշել էր, որ դա միակ գաղափարը չէ, և ինքը չէր ցանկանա միայն դա առանձնացնել։