Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Սա ցեղասպանություն է. Արցախի ՄԻՊ–ը` Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակման մասին

Գեղամ Ստեփանյանը. Արխիվային լուսանկար
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ միջնորդները իրենց խոստանում էին իրավունքներ և անվտանգություն Ադրբեջանի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը թիրախավորում է քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում` Ստեփանակերտը։ Տեղեկությունը X-ի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) նկատմամբ, թիրախավորվում են նաև քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Եվ միջնորդները մեզ խոստանում են իրավունքներ և անվտանգություն Ադրբեջանի տարածքում»,– գրել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Հրետակոծվում են Ստեփանակերտն ու այլ քաղաքներ և գյուղեր։
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ–ում ԼՂ–ի ներկայացուցչություն