Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Օրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների

Օրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների
ՌԴ խաղապահները ապահովել են նրանց կացարանով և տաք սննդով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. Օրվա ընթացքում ՌԴ խաղաղապահները տարհանել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1800 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է ՌԴ խաղապահների Telegram-ալիքը։
«Ներկայումս նրանք բոլորն ապահովված են կացարանով և տաք սննդով»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեռնային Ղարաբաղի 6 համայնքներից՝ Խրամորթ, Խնապատ, Սառնաղբյուր, Նախիջևանիկ, Մաճկալաշեն, Ճանկաթաղ համայնքների բնակիչներ են տարհանվել:
Օրվա ընթացքում ՌԴ խաղապահները տարհանել են ԼՂ ավելի քան 1800 խաղաղ բնակիչների
Նշենք, որ թվարկված գյուղերը Ասկերանի և Մարտունու շրջաններում են։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ, հայտնի էր 140 վիրավորի մասին։