Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ–ի ԱԽ նիստը նախատեսված է սեպտեմբերի 21- ին

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով կազմակերպության աղբյուրներին։
«Նիստը պետք է տեղի ունենա հինգշաբթի», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հանդիպումը տեղի կունենա ուշ երեկոյան։
Այս օրերին ՄԱԿ-ում անցկացվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, ուստի նիստին հնարավոր է` մասնակցեն մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարներ։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։