ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Կոմպոզիտոր և երաժիշտ Իգոր Նիկոլաևը Մոսկվայում սրտի բարդ վիրահատություն է տարել, նա վերակենդանացման բաժանմունքում է։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Ըստ «112» Տելեգրամ-ալիքի՝ Նիկոլաևին կորոնար շունտավորում են արել։
Երաժիշտը սկսում է ուշքի գալ, սակայն նա նախկինի պես ծանր վիճակում է։
63-ամյա կոմպոզիտորի մոտ սեպտեմբերի 15-ին սրտի կաթվածի նշաններ են ի հայտ եկել։ Սրտի հետ կապված խնդիրները նրա մոտ սկսվել են դեռ տարեսկզբին, այն ժամանակ Նիկոլաևին շտապ տեղափոխել են հիվանդանոց ու վիրահատել։ Նրան երկու ստենտ են դրել: