ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունը շատ ծանր է տարել իր պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում է շատ կեղտոտ օպերացիայի: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Ինձ հասած տեղեկություններով՝ վաղը բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի քանի հարյուր ձայնի տարբերությունը խլել ժողովրդից։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին»,- ասաց նա:
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։