ԵՄ առաքելությունն իր կենտրոնակայանը Եղեգնաձոր է տեղափոխել

ԵՄ դիտորդներ
Բացի կենտրոնակայանից, առաքելությունը գրասենյակներունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԵՄառաքելությունն իր կենտրոնակայանը Եղեգնաձոր է տեղափոխել: Տեղեկությունը հրապարակվել է առաքելության` X սոցցանցի պաշտոնական էջում:
Ներկայացուցչությունը Եղեգնաձորում բացվել էր դեռ մարտին, սակայն առաքելության անձնակազմի պաշտոնական տեղափոխումը տեղի է ունեցել նախորդ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 հոգուց բաղկացած եվրոպական նոր առաքելություն՝ երկու տարվա մանդատով: Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
ԵՄ առաքելության դիտորդներն ամեն օր 3800 կմ-ի վրա պարեկություն են իրականացնում
Առաքելությունը գործող գրասենյակներ ունի Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մարտունիում, Իջևանում և Եղեգնաձորում, ինչպես նաև կապի և աջակցության գրասենյակ Երևանում: