Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Բլինկենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը ՌԴ ԱԳՆ հետ հանդիպման ժամանակ (21 հունվարի, 2022թ). Ժնև. Արխիվային լուսանկար
ԱՄՆ–ում մտահոգված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի անընդունելի ռազմական գործողությունները հղի են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Նա կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ուղիղ երկխոսություն վարել։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել էր ստեղծված իրավիճակը Էնթոնի Բլինկենի հետ:
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ, հայտնի էր 140 վիրավորի մասին։