ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակման հետևանքով Արցախում վիրավորների թիվը հասել է 140–ի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Վիրավորներից 128-ը Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում են։
Իսկ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը ծանր վիճակում են։ Նրանց վիրահատում են։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ։