Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Արցախում մարտերը շարունակվում են շփման գծի ամբողջ երկայնքով. կիրառվում է մարտական ավիացիա

Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի Ասկերանի շրջանի բնակավայրերի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցների արդյունքները
Ադրբեջանական զինված ուժերը կիրառում են հրետանային ու հրթիռային միջոցներ, թիրախում են նաև խաղաղ բնակավայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական ԶՈւ–ի կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ–ից շեշտում են, որ իրավիճակի հետագա զարգացման դեպքում հանդես կգան լրացուցիչ հաղորդագրություններով։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կա 5 զոհ, 80 վիրավոր։