Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը. Արխիվային լուսանկար
Գերմանիայի կանցլերը կոչ է արել Ադրբեջանին վերադառնալ հարցի դիվանագիտական լուծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է անհապաղ դադարեցվեն: X-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը շատ կրիտիկական է։ Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումները և վերադառնալ հարցի դիվանագիտական ճանապարհին՝ խաղաղ լուծում գտնելու համար»,– գրել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ Հանրապետական բժշկական կենտրոնում կա 80 վիրավոր։ Նախնական տվյալներով՝ նրանցից 15-ը քաղաքացիական անձինք են։ Զոհերի թիվը 5 է։