Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ–ում ԼՂ–ի ներկայացուցչություն

Ստեփանակերտը. Արխիվային լուսանկար
Ներկայում Ադրբեջանը հրետակոծում է Արցախի մայրաքաղաքն ու այլ տարբեր բնակավայրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ, գրում է Արցախի ներկայացուցչությունը ՀՀ–ում։
«Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սոցցանցերում 1 ժամիվ ավելի է հայտնվել են տեսանյութեր, որոնցում լսվում են թնդանոթների, կրակոցների և պայթյունների ձայներ։ Ստեփանակերտում միացվել է օդային տագնապի ազդանշանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» մասին:
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։