Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ողջ երկայնքով հասցնում է հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ

Հայ զինծառայող. Արխիվային լուսանկար
Արցախի պաշտպանական գերատեսչությունը խոստանում է հանդես գալ հայտարարություններով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ–ն։
ԱՀ ՊՆ-ն խոստանում է պարբերաբար հանդես գալ լրացուցիչ հաղորդագություններով։
Հիշեցնենք, որ սոցցանցերում 1 ժամիվ ավելի է հայտնվել են տեսանյութեր, որոնցում լսվում են թնդանոթների, կրակոցների և պայթյունների ձայներ։ Ստեփանակերտում միացվել է օդային տագնապի ազդանշանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել է «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» մասին:
Հավելենք, որ առավոտից ադրբեջանական կողմը 4 անգամ ապատեղեկատվություն է տարածել Արցախի վերաբերյալ` այդկերպ հող նախապատրաստելով այս սադրանքի համար։