ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները 475 ընտրատեղամասերից 242-ի արդյունքներով (ավելի քան 50 տոկոս) ամփոփված են, տեղեկանում ենք ԿԸՀ-ի կայքից։ Առաջատարը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
475 ընտրատեղամասերից 242-ի արդյունքներով ՔՊ–ն ստացել է 37673 ընտրողների ձայն, այսինքն` 33,23 տոկոս քվե։
Երկրորդ տեղում այս պահի դրությամբ շարունակում է մնալ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, իսկ երրորդ տեղում՝ «Մայր Հայաստան» դաշինքը։ Ավագանի անցնելու հնարավորություններն այս պահի դրությամբ պահպանում են նաև «Հանրապետություն» ու «Հանրային ձայն» կուսակցությունները։
«Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), 11086 ձայն, 9.78 տոկոս
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան), 37673 ձայն, 33.23 տոկոս
«Արդար Հայաստան» կուսակցություն (Նորիկ Նորիկյան), 1312 ձայն, 1.16 տոկոս
«Հաղթանակ» կուսակցություն (Վիկտոր Մնացականյան), 1893 ձայն, 1.67 տոկոս
«Ուժը հայրենյաց» կուսակցություն (Նելլի Հարությունյան), 811 ձայն, 0.72 տոկոս
«Հայաստանի եվրոպական» կուսակցություն (թեկնածուն` Տիգրան Խզմալյան), 1196 ձայն, 1.05 տոկոս
«Ազգային առաջընթաց» կուսակցություն (Հայկ Մարության), 21367 ձայն, 18.85 տոկոս
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (Արման Ղուկասյան), 385 ձայն, 0.34 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), 12888 ձայն, 11.37 տոկոս
«Միացյալ Հայաստան» կուսակցություն (Երվանդ Թարվերդյան), 556 ձայն, 0.49 տոկոս
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Դավիթ Խաժակյան), 2154 ձայն, 1.9 տոկոս
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան), 1168 ձայն, 1.3 տոկոս
«Ապրելու երկիր» կուսակցություն (Մանե Թանդիլյան), 4047 ձայն, 3.57 տոկոս
«Մայր Հայաստան» դաշինք («Երկիր Ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան կուսակցություններ) (Անդրանիկ Թևանյան) 16795 ձայն, 14.81 տոկոս։
Հիշեցնենք` Երևանում այսօր ավագանու ընտրություններ էին, որին մասնակցում էին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Երևանի 12 վարչական շրջաններում գործել են 475 ընտրական տեղամասերի դռները։
Ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։