Վազգեն Թևանյանը պարտվեց կիսաեզրափակիչում ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

Վազգեն Թևանյանը. Արխիվային լուսանկար
Հայ ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտը անցկացնելու է վաղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի -Sputnik. Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Վազգեն Թևանյանը, որը հանդես է գալիս 65 կգ քաշային կարգում, տպավորիչ հաղթանակներից հետո ցավալի պարտություն կրեց կիսաեզրափակիչում։
Հայ ըմբիշը 9։10 հաշվով զիջեց ամերիկացի ըմբիշ Սեբաստիան Ռիվերային, որը ներկայացնում է Պուերտո Ռիկոն։
Թևանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտը անցկացնելու է վաղը, իսկ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտն անցկացնելու է այսօր։