Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ

Ոչնչացված սննդամթերք
Հայտնաբերվել և ոչնչացվել է ինչպես ժամկետանց, այնպես էլ թերի մակնշմամբ սննդամթերք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծով ստացված քաղաքացու ահազանգի հիման վրա կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Երևանի Խորենացու 47 հասցեում գտնվող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում և հայտնաբերել պիտանիության ժամկետն անցած սննդամթերք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է վտանգավոր սննդամթերք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ ոչնչացվել է ծիծակ մարինացված, բուսական յուղով մանրէազերծված՝ 4 տուփ, հում ապխտած մսային արտադրանք՝ 2 տուփ, սիրողական եփած երշիկ մսային մթերք՝ 1 տուփ։
Հայտնաբերվել է նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝ 5 կգ ձկան ձողիկներ, 4,4 կգ հալած բուսաճարպային խառնուրդ։