Պայթյուն է եղել Այնթապի զալցակայանում և հեղուկ գազի լցակայանում. կա տուժած

Կայքի տեղեկություններով` կրակը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այսօր` սեպտեմբերի 18–ին, պայթյուն է եղել Այնթապի զալցակայանում և հեղուկ գազի լցակայանում. կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։24-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պայթյուն Այնթապի զալցակայանում և հեղուկ գազի լցակայանում
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրշեջ–փրկարարները մարում են հրդեհը
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բենզալցակայանում և հեղուկ գազի լիցքավորման կայանում։ Կա տուժած։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին։
Երևանի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել. 26-ամյա տուժածի վիճակը գնահատվել է ծանր