Մտել են Շիրակի թեմի առաջնորդի բնակարան ու գողություն կատարել

Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մոտ մեկ ամիս բացակայել է երկրից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Օրերս անհայտ անձը կամ անձինք մտել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի բնակարան ու գողություն կատարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց արքեպիսկոպոսը։
«Չգտնելով արժեքավոր իրեր` տարել են ինձ համար մեծ արժեք ներկայացնող հուշանվերներ, հուշամեդալներ ու լանջախաչեր։ Կոտրել են դուռ ու պահարան»,– ասաց թեմակալ առաջնորդը։
Գողություն կատարած անձը կամ անձինք օգտվել են այն հանգամանքից, որ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը եղել է արձակուրդում և մոտ մեկ ամիս բացակայել է երկրից։
Գործով զբաղվում են իրավապահները։
Արմավիրի մարզում հարսը տնից 140 հազար դրամ է վերցրել, ապա գողության պատրանք ստեղծել