ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը վթարի է ենթարկվել ԳԱ նիստից առաջ

ՄԱԿ–ի կենտրոնակայան
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է, թե ինչն է եղել վթարի պատճառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գլոբալ հաղորդակցությունների գծով տեղակալ Մելիսա Ֆլեմինգը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերից առաջ վթարի է ենթարկվել: Ֆլեմինգն այդ մասին գրառում է արել Х սոցցանցում։
«Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի շաբաթը նշանակում է, որ ճանապարհներին քաոս է, վարորդներն էլ` զայրացած: Ես միշտ նախընտրում եմ հեծանիվը, բայց այսօր բախվեցի մի մեքենայի, որն արագություն հավաքեց և անցավ կարմիր լույսի տակով: Բախտս բերեց, որ միայն քերծվածքներ ու կապտուկներ մնացին»,- գրել է Ֆլեմինգը։
Թուրինի մոտ կործանվող ինքնաթիռը դիպել է ավտոմեքենայի, 5-ամյա աղջիկ է մահացել. տեսանյութ
Նշենք, որ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը մեկնարկել է այսօր ՄԱԿ-ի կենտրոնակայանում և կտևի մինչև սեպտեմբերի 26-ը:
Բրազիլիայում ինքնաթիռ է կործանվել, զոհեր կան. տեսանյութ