ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորման մեկ զինծառայող: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Արցախի ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին` ժամը 18։20֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր, նրա կյանքին վտանգ չի սպառնում։