Կան խմբեր, որոնք ուզում են թունավորել Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք–ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ընթրիքի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կան խմբեր, որոնք ուզում են «թունավորել» Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Էրդողանը ելույթ է ունեցելՄԱԿ–ի ԳՎ–ին իր մասնակցության շրջանակում Նյու Յորքում թուրք–ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի (TASC) կազմակերպած ընթրիքի ժամանակ։
«Ձեր ինքնատիպությունն այստեղ պահպանելով` դուք (ԱՄՆ–ում բնակվող թուրքերը) կամուրջներ եք ստեղծում մարդկանց միջև` ծանոթացնելով ամերիկացիներին մեր մշակույթի հետ։ Հաղթանակի ճանապարհը միասնության, համերաշխության միջով է անցնում։ Կան հետաքրքրված խմբեր, որոնք ուզում են թունավորել հայ–ամերիկյան հարաբերությունները։ Մենք նրանց առջև պատնեշ կդնենք», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նշել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները օր օրի բարելավվում են։ Նրա խոսքով` նա պայմանավորվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հետագայում ևս «ամրապնդել բարեկամությունն ու համագործակցությունը»։
Այս զրպարտությանը անհրաժեշտ պատասխան կտրվի. Թուրքիայի ԱԳՆ–ն` ԱՄՆ Պետդեպի զեկույցի մասին
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Վիլնյուսի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների նոր փուլի մասին։