ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի-Sputnik. Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման քառակողմ մեխանիզմի շրջանակներում Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ առաջարկել է, որպեսզի Մոսկվան և Թեհրանը հանդես գան որպես Դամասկոսի և Անկարայի միջև անվտանգության երաշխավորներ: Այդ մասին իրանական արաբալեզու Al-Vefagh թերթին տված հարցազրույցում հայտարարել է Աբդոլլահիանը։
«Թուրքիան ճիշտ հարց է բարձրացրել, ուստի Իսլամական Հանրապետության կողմից առաջ քաշված առաջարկն այն է, որ Սիրիան և Թուրքիան այս քառակողմ հանդիպման ժամանակ համաձայնում են, որ Թուրքիան նախ պարտավորվում է իր զինված ուժերը դուրս բերել Սիրիայից, երկրորդ ՝ Սիրիան պարտավորվում է իր զորքերը տեղակայել սահմանին, որպեսզի կանխի թուրքական տարածքի վրա ցանկացած հարձակում։ Եվ Իրանը, և Ռուսաստանը հանդես կգան որպես երաշխավորներ երկու կողմերի համար», - նշել է Աբդոլլահիանը։
Մայիսի 10-ին Մոսկվայում ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել ԱԳՆ փոխնախարարներին հանձնարարել Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ պատրաստել: