Հարցերի լուծում բացառապես խաղաղ ճանապարհով․ հանդիպել են Ղարիբաշվիլին և Էրդողանը

Թբիլիսին բազմիցս ընդգծել է, որ չեզոք և անկողմնակալ դիրքորոշում է որդեգրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ամրապնդման հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Ղարիբաշվիլին ընդգծել է իրավիճակի և հարցերի խաղաղ կարգավորման կարևորությունը բանակցությունների ճանապարհով: Զրուցակիցներն ընդգծել են նաև «միջանկյալ միջանցքի» կարևորությունը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շուտափույթ շահագործման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Վրաստանը Արցախում 44-օրյա պատերազմից ի վեր բազմիցս հարթակ է առաջարկել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Ինքը՝ վարչապետ Ղարիբաշվիլին, բազմիցս հանդես է խաղաղ հարևանության նախաձեռնության ստեղծման գաղափարով, որի շրջանակներում հնարավոր կլինի լուծել երեք երկրների միջև մշակութային, տնտեսական և այլ բնույթի հարցեր:
Էրդողանն առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Արցախի հարցով
2022 թվականի հուլիսին նման փորձ արվել է․ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել Թբիլիսիում։