ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների մասին իր տեսակետը կհայտնի արդյունքների վերջնական հրապարակումից հետո։ Այս հայտարարությունը տարածել է կուսակցությունը։
«Վստահ եղեք, որ ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով ենք վարվելու մեզ տրված յուրաքանչյուր քվեի հետ»,– ընդգծել է «Հանրապետությունը»։
Քաղաքական ուժը նաև շնորհակալություն է հայտնել իր ընտրողներին։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։
Մասնակից ուժերի քվեները բաշխվեցին հետևյալ կերպ`
1.
«Հանրային ձայն» կուսակցություն– 22․431 (9.68%),2.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն– 75․463 (32.57%),3.
«Արդար Հայաստան» կուսակցություն– 2595 (1.12%),4.
«Հաղթանակ» կուսակցություն– 3959 (1.71%),5.
«Ուժը հայրենյաց» կուսակցություն– 1706 (0.74%),6.
«Հայաստանի եվրոպական կուսակցություն– 2572 (1.11%),7.
«Ազգային առաջընթաց» կուսակցություն– 43․765 (18․89%),8.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն–780 (0.34%),9.
«Հանրապետություն» կուսակցություն– 26․236 (11.32%),10.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն–1282 (0.55%),11.
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն– 4174 (1.8%),12.
«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն– 2348 (1.01%),13.
«Ապրելու երկիր» կուսակցություն– 8425 (3.64%),14.
«Մայր Հայաստան» դաշինք– 35․739 (15.43%)։Ստացվում է, որ անցողիկ շեմը հաղթահարեց 5 քաղաքական ուժ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետություն» կուսակցությունը և «Հանրային ձայն» կուսակցությունը։