ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնության արդյունքներով` Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը առաջինն է թիմային հաշվարկում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Նշենք, որ երեկ Վարազդատ Լալայանը երկամարտում 460 կգ արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության արծաթե մեդալը, Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։
Փոքր մեդալներ էին նվաճել նաև Գարիկ Կարապետյանը (արծաթ), Անդրանիկ Կարապետյանը (ոսկե), Սիմոն Մարտիրոսյանը (արծաթ) և Ռաֆիկ Հարությունյանը (բրոնզ):
Նշենք նաև, որ թիմային հաշվարկով երկրորդ տեղում Չինաստանի տղամարդկանց հավաքականն է, իսկ երրորդ տեղում Իրանն է։