ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) կվճարի պայմանագրով հասանելիք 1.2 մլն եվրոն հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին, որի հետ պայմանագիրը կխզվի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Posta թերթին։
Ավելի վաղ Hürriyet պարբերականը հայտնել էր, որ TFF–ն որոշել է բաժանվել Կունցից։
Գերմանացի մասնագետը թուրքական հավաքականը գլխավորում էր 2021 թվականի սեպտեմբերից։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղում ոչ–ոքի գրանցելուց (1:1) և ճապոնացիների հետ ընկերական խաղից (2:4) հետո սոցցանցերում և ֆուտբոլի փորձագիտական հանրությունում ակտիվացան 60-ամյա մարզչին պաշտոնանկ անելու կոչերը։