ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Գավառ-Սևան ճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 2 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 21։16-ին
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ․ Ու․ ծնված 1959 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Ս․ Մ․-ն (ծնված 1966 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։