ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարացվեց երեք ամսով։ Տեղեկությունը հայտնում է «Դատական իշխանություն» Telegram ալիքը։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին` ժամը 14։30-ին։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր հոկտեմբեր 19–ին։