ԱԱԾ–ն «Զվարթնոցում» ձերբակալել է օդանավակայանի գծային բաժնի պետին ու ևս 2 հոգու. ԶԼՄ–ներ

ԱԱԾ–ից այս լուրը չեն մեկնաբանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայողները ՀՀ ՆԳՆ «Զվարթնոց» գծային բաժնից ձեռնաշղթայված ԱԱԾ են տեղափոխել 2 բարձրաստիճան ոստիկանի։ Եվս 1 բարձրաստիճան ոստիկանի տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի մաքսակետից։
ArmLur.am-ի տեղեկություններով` նրանցից մեկը «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Սերգեյ Մանուկյանն է, մյուսը օպեր գծով նրա տեղակալը, իսկ երրորդը` մաքսայինի աշխատակից։ Վերջինս, ըստ կայքի, ՊՆ գեներալի որդի է։
Նշենք, որ ԱԱԾ–ից այս լուրը չմեկնաբանեցին` հորդորելով հետևել պաշտոնական տեղեկատվությանը։
ՌԴ–ի կողմից հետախուզվող քաղաքացին ձերբակալվել է «Զվարթնոցում»