Թուրքիայում հրշեջ ուղղաթիռն ընկել է ջրամբարը

Թուրքիա, անտառային հրդեհ
Անձնակազմի անդամներից մեկը փրկվել է, երեքին փնտրում են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում անտառային հրդեհի մարմամբ զբաղվող հրշեջ ուղղաթիռը կործանվել է ջրամբարիցջուր վերցնելու ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիին:
Անձնակազմի անդամներից մեկին հաջողվել է փրկել, Նա հիմա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է։ Եվս երեքին փնտրում են։
Նշվում է, որ անձնակազմի հետ կապն ընդհատվել է սեպտեմբերի 16-ին՝ տեղական ժամանակով 23:53-ին:
Բրազիլիայում ինքնաթիռ է կործանվել, զոհեր կան. տեսանյութ
«Ստուգումից հետո պարզվել է, որ ուղղաթիռն ընկել է ջրամբարը, որտեղից ջուր էր վերցնում Մենդերեսի շրջանում անտառային հրդեհը մարելու համար», - հայտնել է նախարարը:
Որոնողափրկարարական գործողությանը մասնակցում են ոստիկանությունը, առափնյա պահակությունը, տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Ըստ տեղական լրատվամիջոցների` ուղղաթիռի անձնակազմի չորս անդամներից երեքը Ղրղզստանի քաղաքացիներ են։
Տուլայի շրջանում անօդաչու թռչող սարքն ընկել է լոգիստիկ կենտրոնի տարածքի վրա