ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) անկում է տեղի ունեցել Տուլայի մարզի Ուզլովսկի շրջանի լոգիստիկ կենտրոնի տարածքում: Տեղեկությունը հատնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով անվտանգության նախարարությունը։
«Ուզլովսկի շրջանի թիվ 1 լոգիստիկ կենտրոնի տարածքում ԱԹՍ է ընկել։ Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների աշխատակիցները», - նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հայտնել են, որ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
Նշվում է, որ տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել: