ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչի հաղթող Ադելիա Պետրոսյանն ասել է, որ չի վախենում քառացատկ կատարել, քանի որ պարտավոր է պահել նախորդ մրցաշրջանում դրված նշաձողը:
«Ելույթներին ես ամբողջությամբ ինձ դրսևորել եմ զգացմունքների առումով, բայց ցատկերը դեռ այդքան լավ չեն ստացվում: Կարծում եմ՝ բանն այն է, որ մարզային վիճակս դեռ կատարյալ չէ, քանի որ մրցաշրջանի սկիզբն է։ Ես չեմ վախենում քառացատկ կատարել։ Կարծում եմ, որ պարտավոր եմ պահել այն նշաձողը, որը դրել էի նախորդ մրցաշրջանում։ Հույս ունեմ, որ կկարողանամ մտնել մրցաշրջան և արդյունքներ ցույց տալ», - լրագրողներին ասել է Պետրոսյանը։
Այսօր Պետրոսյանը քառակի ֆլիպ է կատարել Ռուսաստանի հավաքականի հսկիչ ազատ ծրագրում։