ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Իրանի «Բասիջ» ստորաբաժանման (մտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մեջ, ԻՀՊԿ) սպա է զոհվել, ևս երեք սպա վիրավորվել է հանրապետության հարավում անհայտ անձանց հարձակման հետևանքով: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել է Ֆարս նահանգի քաղաքական հարցերով փոխքաղաքապետ Իսմայիլ Կազալ Սոֆին։
«Երկու անհայտ անձինք անկանոն կրակ են բացել Նուրաբադ Մամասանի քաղաքում անվտանգությունն ապահովող Բասիջ ուժերի աշխատակիցների ուղղությամբ։ Արդյունքում մեկ սպա զոհվել է, ևս երեքը վիրավորվել են», — IRNA գործակալությունը մեջբերում է Կազալ Սոֆլիի հայտարարությունը։
Նա նշել է, որ անհայտ անձինք կրակ են բացել սպաների ուղղությամբ՝ մոտոցիկլետով նրանց կողքով անցնելիս, և անմիջապես փախել հանցագործության վայրից: Նրա խոսքով՝ նահանգի հետախուզական, ուժային և իրավապահ մարմինները հետախուզում են հարձակվողներին։